ԱՄՆ-ն երկարաձգում է ներկայությունն Աֆղանստանում


22:34 , 15 հոկտեմբեր, 2015

_86138093_c23234a3-e59f-43ef-81fe-81c015f7cd1eAraratnews.am-ը գրում է.

Ամերիկյան զորքերը կշարունակեն մնալ Աֆղանստանում նաև 2016 թվականից հետո, հաղորդում է BBC-ն:

Նախագահ Բարաք Օբաման ծրագրերը կմանրամասնի ավելի ուշ: ԱՄՆ-ն պատրաստվում է Օբամայի`2017 թվականին նախագահի պաշտոնը լքելու պահին Աֆղանստանում 5,500 զինվոր ունենալ:

Ըստ սկզբնական ծրագրի` նախատեսվում էր ընդամենը դեսպանատան պաշտպանության համար զինվորականների մի փոքրիկ խումբ թողնել մյուս տարվա վերջին: Սակայն, ԱՄՆ-ն ստիպված է ավելի շատ զինվորներ թողնել` կապված Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացման հետ:

Ներկայում Աֆղանստանում մոտ 10,000 ամերիկացի զինվոր կա: