Մեքսիկայում դեռահասը սպանության պատվեր է ստացել Facebook-ով


15:20 , 15 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

14-ամյա մեքսիկացի դեռահասը ձերբակալվել է մի տղամարդու սպանությունից հետո: Անչափահասը խոստովանել է, որ նա պատվեր է կատարել, որի համար նրան վճարել են: Սպանության պատվիրատուները Մեքսիկայի հանցավոր խմբավորման անդամներ են եղել: Նրանք դեռահասին գտել են Facebook-ի մոջոցով:

Պատվերի կատարման համար տղային 1,900 դոլար են խոստացել:

Ինչպես գրում է Yahoo News - ը, 14-ամյա տղան վարորդի հետ միասին գնացել է դեպքի վայր: Կրակել է զոհի գլխին, այնուհետև փախուստի դիմել, քանի որ վարորդն իր մեքենայով նրան հետ չի տարել: Դերահասը չի ստացել խոստացված գումարը:

Արդյունքում անչափահաս մարդասպանը ձերբակալվել է: