13:56 , 15 հոկտեմբեր, 2015
T Magazin-ի փոխանցմամբ՝ բարբադոսցի հանրահայտ երգչուհի Ռիհաննան նույն պարբերականի համար նկարահանվել է ազդեցիկ ֆոտոշարք և պատմել է, թե ինչու չի շտապում սկսել ռոմանտիկ հարաբերություններ։ 27-ամյա աստղը խոստովանել է, որ նախկին սիրեցյալ Քրիս Բրաունից բաժանվելուց հետո պատրաստ չէ ռոմանտիկ նոր հարաբերությունների։
Երգչուհին կարծում է, որ բոլոր տղամարդիկ սիրում են աղջկա կողմից արժանանալ ուշադրության ու մտահոգության, և որ նա չի ցանկանում տվյալ փուլում էներգիա վատնել նոր սիրավեպերի համար։ Ռիհաննան ընդգծել է, որ նա ներկայումս կենտրոնացել է աշխատանքի վրա և ձգտում է ավելի շատ ժամանակ ծախսել իր մերձավորների համար։