11:06 , 15 հոկտեմբեր, 2015«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալներ շարունակում են հացադուլը: ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Խլեչյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատապարտյալները գտնվում են խցային պայմաններում, բժիշկների հսկողության ներքո:
«Առայժմ առողջական խնդիրների վերաբերյալ դժգոհություն չկա», -փոխանցեց Ղլեչյանը:
Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ազատարկման դատապարտված 101 դատապարտյալից 50-ը պահանջում են վերանայել իրենց վերաբերյալ քրեական գործերը: