Շրթներկը փչացնում է ատամները


10:58 , 15 հոկտեմբեր, 2015

Free_Macro_White_Teeth_With_Dental_Floss_and_Red_Lipstick_Creative_Commons_509495525Սան Պաուլուի համալսարանի բրազիլացի գիտնականները եզրակացրել են, որ շրթներկը վնասում է օրգանիզմը: Շրթներկերից շատերը ատամի էմալի համար վնասակար նյութ են պարունակում՝ կարծր պարաֆին:

«Իհարկե, դեկորատիվ կոսմետիկ միջոցներում պարաֆինի պարունակությունը մեծ չէ, սակայն ամենօրյա օգտագործման դեպքում այն կարող է հանգեցնել կարիեսի առաջացման»,- ասել է փորձագետը:

Պարաֆինը նպաստավոր պայմաններ է ստեղծում պաթոգեն մանրէների բազմացման համար: