Լոռիում բնակելի տուն է հրդեհվել. կա զոհ


10:26 , 15 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 15-ին` ժամը 06.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930թ. ծնված Ս. Գ.-ի դին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.45-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: