05:39 , 15 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Իսպանական Կատալոնիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հացադուլ է հայտարարել` պահանջելով իր համար անվճար wi-fi կապ ապահովել:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը` հիվանդի խոսքով` վերականգնողական բուժման ընթացքում հիվանդասենյակում պառկած ժամանակն անտանելի դանդաղ է անցնում, և ինքն ուղղակի ուզում է զբաղմունք ունենալ: Նրա խոսքով` առանց զբաղմունք կարելի է խելագարվել:
Հիվանդը, որը հայտնի է Կոլոմեր անունով, վերականգնվում է կյանքի համար ոչ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունից հետո: Վերջինս հացադուլ է սկսել շաբաթ, երբ իրեն մերժել են wi-fi տրամադրել:
Վերջինս հիվանդանոցում պետք է մնա 2-3 շաբաթ: