Վանուատուում կաշառակեր պաշտոնյաները իրենք իրենց ներում են շնորհել


03:49 , 15 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

The Independent-ը հայտնում է, որ Վանուատու կղզիախումբ-պետության կաշառակեր պաշտոնյաները իրենց նկատմամբ համաներում են հայտարարել:

Հայտնի է, որ երկրի նախագահի բացակայության պայմաններում 13 պաշտոնյաներ ու երկրի խորհրդարանի նախագահ Պիպիտեն իրենք իրենց անմեղ են ճանաչել:

Նրանք մեղադրվում էին նախորդ իշխանություններին տապալելու համար 1 մլն վատու կաշառք վերցնելու համար: Ավելի վաղ երկրի Գերագույն դատարանը Պիպիտեին մեղավոր էր ճանաչել նաև իրեն ընտրելու համար պատգամավորներին կաշառելու համար: