04:29 , 15 հոկտեմբեր, 2015Սալալա` քաղաք Օմանում, որն ամբողջ աշխարհին հայտնի է իր զարմանահրաշ կլիմայով։ Տարվա մեջ մի քանի ամիս անապատը վերածվում է իսկական հասարակածային ջունգլիի։ Հունիսից մինչև սեպտեմբեր այստեղ մառախուղ է, անձրև է տեղում, և ծաղկում է բուսականությունը։ Բայց միշտ օազիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ամեն ինչ անփոփոխ է` տապ, ավազ և երաշտ։








