Սիրիայում զոհվել են իրանցի 2 հրամանատարներ


23:28 , 14 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Սիրիայում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 իրանցի հրամանատար՝ Ֆարշադ Հասունիզադեն և Համիդ Մոհթարբանսը:

Ըստն աղբյուրի` գնդապետ Հասունիզադեն զոհվել է առաքելությունը կատարելիս՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական իսլամական զորքերին խորհրդատվական ծառայություններով ապահովելիս:

Իսկ Մոհթարբանսի մահվան հանգամանքները չեն հաղորդվում: