Վանուատուի խորհրդարանի նախագահը ներում է շնորհել իրեն ու օրենսդիրներին


22:19 , 14 հոկտեմբեր, 2015

14_mainNr2.com.ua-ի փոխանցմամբ՝ խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության խորհրդարանի նախագահ Մարսելինո Պիպիտեն ներում է շնորհել իրեն ու ևես մեկ տասնյակ օրենսդիրների, որոնց երկրի Գերագույն դատարանը մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի համար։

Համապատասխան փաստաթուղթը ստորագրելու համար Պիպիտեն օգտվել է նրանից, որ Վանուատուի նախագահ Բալդվին Լոնսդեյլը չի գտնվել երկրի ներսում։ Նման դեպքերում հենց խորհրդարանի նախագահն է դառնում երկրի բարձրաստիճան անձը։ Լոնսդեյլն արդեն իսկ խոստացել է պարզել տեղի ունեցածը և դատապարտել է Պիպիտեի գործողությունները՝ ընդգծելով, որ ներում շնորհելու իրավունքը պատկանում է երկրի նախագահին։