Թուրքիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները կանչվել են ԱԳՆ և զգուշացվել


19:19 , 14 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին Թուրքիայում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանները կանչվել են արտգործնախարարություն և զգուշացվել, որ անթույլատրելի է Սիրիայում քրդերին ռազմական օգնություն ցուցաբերելը:

Անկարայի կարծիքով` Մոսկվան և Վաշինգտոնն օգնություն են ցուցաբերում Դեմոկրատական միասնություն կուսակցությանը:

Նշվում է, որ թուրքական արտգործնախարարությունն առանձին-առանձին է հանդիպել դեսպանների հետ իսկ հանդիպումն անցել է երկխոսության տարբերակով: