16:20 , 14 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի արևելքում հրաձգության հետևանքով մեկ ուկրաինացի զինվոր է սպանվել, հաղորդում է Interfaks-ը:
«Մեկ զինվոր կորցրել ենք, իսկ երեքը վիրավոր են»,- ասել է Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
Վերջինիս խոսքերով` սա Ավդեևկայի և Սպարտակի միջև ընկած դիրքերի գնդակոծման հետևանք է:
Շփման գծի մյուս հատվածներում հանգստություն է տիրում: