Հռոմի պապը ներողություն է խնդրել հավատացյալներից Վատիկանում սկանդալների համար


15:30 , 14 հոկտեմբեր, 2015

papa-NGnews_org-800x533Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել հավատացյալներից սկանդալների համար, որոնք վերջին շրջանում ցնցել են Վատիկանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ես կցանկանայի հանուն եկեղեցու Ձեզանից ներողություն հայցել սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես էլ Վատիկանում»,- ասել է հովվապետը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելության մեկնարկից առաջ։ Հավաքվածները պապի խոսքերը դիմավորել են ծափողջույններով։

Ֆրանցիսկոս պապը չի հստակեցրել, թե կոնկրետ որ սկանդալների մասին է խոսքը, բայց նշել է, որ Հիսուսը եղել է ռեալիստ և սովորեցրել, որ սկանդալներն անխուսափելի են, սակայն «վայ այն մարդուն, որի պատճառով դրանք տեղի են ունենում»։