Հայտնի են Եվրո-2016-ի մասնակից 20 հավաքականները


14:42 , 14 հոկտեմբեր, 2015

Հայտնի են Եվրո-2016-ի մասնակից 20 հավաքականները168.am-ը գրում է.

Եվրո-2016-ի որակավորման եզրափակիչ տուրից հետո հայտնի դարձան 20 թիմեր, որոնք հաջորդ ամռանը Ֆրանսիայում կմասնակցեն առաջնությանը:

Եվրոպայի 2016թ. առաջնությանը հանդես կգան Ֆրանսիան, Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Անգլիան, Գերմանիան, Իսլանդիան, Իտալիան, Հյուսիսային Իռլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Սլովակիան, Շվեյցարիան, Ուելսը, Խորվաթիան և Թուրքիան:

Եվրոպական առաջնության մասնակից ևս 4 թիմ հայտնի կդառնան փլեյ-օֆֆ խաղերից հետո, որոնցում կմասնակցեն Ուկրաինայի, Դանիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի և Հունգարիայի հավաքականները: