13:09 , 14 հոկտեմբեր, 2015Հանրահայտ ամերիկյան «Esquire» ամսագիրը 28-ամյա դերասանուհի Էմիլիա Քլարկին ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կին:
Էմիլիա Կլարկը ծնվել է Լոնդոնում և մեծացել Բերքշայրում։ Կլարկի հետաքրքրությունը դերասանական խաղերի մեջ սկսվեց երեք տարեկանում՝ «Շոու Բոըթ» մյուզիքլը դիտելուց հետո, որում էլ այդ ժամանակ աշխատում էր նրա հայրը։
Կլարկի վաղ աշխատանքներից են Սբ. Էդուարդսի դպրոցի երկու ներկայացումները, տասը ներկայացում Լոնդոնի դրամայի կենտրոնում, 2009-ի «Company of Angels»-ի «Սենս» ներկայացումը և 2009-ի երկու գովազդային հոլովակները «Samaritans»-ի համար։ Իր առաջին ֆիլմի դերերից մեկը Լոնդոնի համալսարանի կարճամետրաժ ֆիլմում էր։ Նրա առաջին հեռուստատեսային դերերն էին Սասկիա Մայերը 2009 թվականի անգլիական «Doctors» սերիալում և Սավաննան «Սիֆիի» 2010 թվականի «Triassic Attack» ֆիլմում։ «Screen International» ամսագիրը կոչել է նրան որպես Մեծ Բրիտանիայի վաղվա աստղերից մեկը։
2010 թվականին Կլարկը ներկայացվեց որպես Դեյեներիս Թարգարիեն HBO-ի միջնադարյան ֆանտաստիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որի հիմքում ընկած է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի հեղինակած «A Song of Ice and Fire» գրքերի շարքը։









