12:50 , 14 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Եվրո 2016-ի շրջանակներում Հոլանդիայի ընտրանին հյուրընկալել էր Չեխիային։ Խմբից դուրս գալու համար տանտերերին հաղթանակ էր հարկավոր, ինչպես նաև պետք էր, որ Թուրքիան միավորներ կորցներ։
Բայց, նույնիսկ միավոր վաստակել այս խաղում հոլանդացիներին չհաջողվեց, քանի որ Չեխիան հաղթեց 3:2 հաշվով։
Այսպիսով, Հոլանդիան չի մասնակցի Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարին: Թուրքիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և դուրս եկավ play-off։