Մտավոր կապիտալի խթանումը՝ տնտեսական զարգացման գրավական


12:36 , 14 հոկտեմբեր, 2015

Տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից մեկը ներդրումներն են: Առաջին հերթին կարևոր է խթանել ներքին ներդրումները, որոնք արդեն խթան կհանդիսանան արտաքին շուկայի ներգրավման համար:

Այսօր տարածված է այն կարծիքը, որը տարբեր երկրներ ներդրումներ են անում՝ ելնելով քաղաքական իրավիճակից, սակայն փորձը ցույց է տվել, որ, չունենալով անգամ քաղաքական լուրջ հարաբերություններ, հնարավոր է ստեղծել ներդրումային մեծ հնարավորություններ:

Հայաստանում առկա է ՏՏ ոլորտի զարգացման լուրջ պոտենցիալ: Վերջին տարիներին այստեղ առկա է 15-20 %-անոց աճ, ինչը խոսում է տվյալ ոլորտի դրական միտման և հեռանկարային լինելու մասին:

Իհարկե, վերը նշված և շատ այլ ոլորտների զարգացման համար կարևոր է գիտելիքահենք տնտեսության զարգացումը: Առաջին հերթին հարկավոր է խթանել մտավոր կապիտալը, ինչը և պետք է բերի տնտեսության զարգացման նոր ճանապարհներին: Մարդկային ռեսուրսները պետք է գտնվեն ներդրումների թիրախում: