Ոչ բոլոր միգրանտներն են բարեհաջող տեղ հասնում (լուսանկարներ 16+)


07:22 , 14 հոկտեմբեր, 2015

Փախուստ աղքատությունից և արժանապատիվ կյանքի փնտրտուք. ահա այս գործոններն են, որ աֆրիկացի փախստականներին ստիպում են թողնել իրենց հայրենի բնակավայրերը, կտրել ամբողջ Միջերկրական ծովն ու հասնել Եվրոպա։ Նրանք լողում են ինչով պատահի. երբեմն գերծանրաբեռնված նավերով, երբեմն էլ` ինքնաշեն նավակներով։ Միշտ չէ, որ ծովը բարեհամբույր է ներգաղթյալների նկատմամբ։ Մինչև օրս հազարավոր միգրանտներ են խեղդվել ծովում։ Նրանց անշնչացած մարմիններն, այնուամենայնիվ, հասնում են ափ և ահա թե ինչ վիճակում.