Հարգելի՛ Րաֆֆի Հովհաննիսյան, լավ եք արել, որ չեք ներկայացել «Ոչ»–ի ճակատի հանդիպմանը. գալիս էիք, որ ի՞նչ անեիք


03:16 , 14 հոկտեմբեր, 2015

Րաֆֆի Հովհաննիսյանը մի ժամանակ ասուլիս էր հրավիրում, որ ասի, թե երբ ա ասուլիս հրավիրելու... Հիմա մարդը լուրջ վերանայել ա իր մոտեցումները և որոշել այս անգամ հրավիրել ասուլիս, հանդիպում, ճակատի ձևավորում ու չներկայանալ` անձնական գործերով... )
Դե բայց ճիշտ ա արել, գալիս էր, որ ի՞նչ աներ Հմայակ Հովհաննիսյանի կողքին, ով 2012թ.-ին միասնական շտաբ էր ձևավորել, որով արդարացնում էր ԲՀԿ-ի իմիտացիոն ընդդիմադիր կեցվածքը, ով այն աստիճան հեղինակազրկված մարդ ա, որ 2012թ.-ին, լինելով ԲՀԿ-ի կուսակցության առաջին տասնյակում, մի հատ պուկ արեցին, ու փախավ էդ ցուցակից՝ իր մանդատը հանձնելով ուրիշին, նրան ընտրություններից հետո ամենավերջին ձևով քարկոծում, իսկ ավելի ճիշտ՝ վրեն «ղժժում» էին նույն ԲՀԿ-ի նույնիսկ երիտասարդ անդամները, և ով վերջիվերջո նույնիսկ նման միջոցառումներին հասարակ ներկայացուցչական տեսքով չի կարողանում ներկայանալ...
Գալիս էր, որ ի՞նչ աներ Արմեն Մարտիրոսյանի կողքին, ով իր գործունեության ու մարդկային որակների շնորհիվ կարողացավ հեղինակություն ձեռք բերել իր պատգամավոր եղած տարիներին, սակայն դրանից հետո ու մինչև հիմա ոչ մի կերպ չկարողացավ հաշտվել այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չի ու այնպիսի տոնայնությամբ ա խոսում ներկայիս պատգամավորների մասին, ովքեր կարծես իր հաշվին են դարձել պատգամավոր, ով, ի դեպ, համարյա երդվում էր Գագիկ Ծառուկյանի անունով ու այն աստիճան էր կորցրել իրականության զգացումը, որ լուրջ մտածում էր, որ հեսա հեսա Ծառուկյանը հեղափոխություն ա անելու, իսկ եթե չէր էլ կորցրել, ավելի վատ, որ որոշել էր խաբել հասարակությանը...
Րաֆֆին գար, կանգներ Անդրիասի կողքի՞ն, ով առավելագունը, որ կարող էր անել որպես նախագահի թեկնածու, հացադուլն էր, էն էլ դեռ հարց ա՝ դա դուլ էր, թե դույլ, որի մեջ լցվում էր այն ամենն, ինչ իրեն պետք էր... Չնայած հացադուլի մասով մի գուցե ընդհանուր բաներ ուներ Րաֆֆին... ) Անդրիասին երևի նույնիսկ իրանց շենքում չեն ընտրել ու չեն էլ ընտրի...
Պետրոս Մակեյանի կողքին գար, կանգներ, ով ղեկավարում է մի կուսակցություն, որի մասին լսում ենք միայն... Որի մասին չենք լսում արդեն վաղուց...
Եվ վերջապես գար ու կանգներ Ժիրայր Սեֆիլյանի կողքին, ում մասին ուղղակի կարելի ա մի թեթև խոսք բացել Արցախում, ամենատարբեր միջավայրերում, խոսք բացել ու չմոռանալ փախչել, որ չծեծեն... ))
Մի խոսքով, հարգելի՛ Րաֆֆի Հովհաննիսյան, լավ եք արել, որ չեք ներկայացել այդ հանդիպմանը ու գիտե՞ք, շատ լավ հիշելով Ձեր քաղաքական վարքագիծն առնվազն 2012-ից հետո՝ շատ լավ կլինի, որ Դուք շատ զբաղված լինեք արտերկրում Ձեր անձնական գործերով և Հայաստան էլ գաք էլի միայն անձնական գործերով...