02:29 , 14 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
59-ամյա չինուհին 35 տարի երկարացրել է մազերը, քանի որ հավատում է, որ երկար մազերը օգնում են պահպանել երկարակեցությունն ու առողջությունը:
Daily Mail-ը անդրադարձել է Յունան նահանգի բնակչուհուն` Գու Մեյինգին, ով վերջերս չինական լրատվամիջոցներին է ցուցադրել 2.45 մետր երկարության հասնող մազերը: Չինուհին մազերը հավաքել և մեկ հյուս էր կապել:
Իրական «Ռապունցելը» մտադիր է գրանցվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Նա մազերը սկսել է երկարացնել 1980-ից, երբ 24 տարեկան էր:
Այժմ նա սովորություն ունի մազերի հյուսը փաթաթել գոտկատեղին կամ գլխարկի տեսք տալով հավաքել գլխի վրա: