00:36 , 14 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Դուբայի արքայազնը Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումը, ով հայտնվել է Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում իր 18 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհին ցուցադրում է իր շքեղ կենսակերպը:
Ինչպես գրում է Комсомольская правда-ն` Դուբայի շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի 32-ամյա որդին, ով մեկն է շեյխի 13 երեխաներից, Instagram-ի իր էջում կիսվում է իր շքեղ կյանքը պատկերող լուսանկարներով:
Արքայազնը ճամփորդում է և շռայլորեն վարձատրում իրեն ծառայություններ մատուցողներին: Այժմ նա բնակվում է Ադրբեջանի Flame Towers Hotel հյուրանոցի 5700 դոլար արժողությամբ համարում:
Հյուրանոցում վերջինս իրեն սպասարկող մատուցողուհիներից մեկին, ում աշխատանքը հավանաբար հավանել է, 10 000 դոլար թեյավճար է թողել: