18:32 , 13 հոկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
2016 թվականի մարտից սկսած Playboy ամսագրի տպագիր տարբերակում այլևս հնարավոր չի լինի տեսնել ամբողջովին մերկ կանանց: Ինչպես հայտնում է The New York Times-ը, այս որոշումը նախկին շաբաթ հաստատել է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները:
Նշվում է, որ այսուհետ հայտնի ամսագրի էջերում կանայք հայտնվելու են հրապուրիչ դիրքերով, սակայն ոչ ամբողջովին մերկ: