Հայաստանում արտադրվել է 276 000 տոննա խաղող


15:28 , 13 հոկտեմբեր, 2015

 Հայաստանում արտադրվել է 276 000 տոննա խաղողYerkir.am-ը գրում է.

ՀՀ -ում 2015-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: