Կարլ Լագերֆելդն առցանց խանութ է բացում


15:15 , 13 հոկտեմբեր, 2015

karl-lagerfeld-dom-landscapeՀայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդը բացում է իր համացանցային խանութը, որը կսկսի գործել 2015-ի նոյեմբերից։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Կայքը հասանելի կլինի 97 երկրում 5 լեզվով։

Առցանց խանութում կներկայացվեն իրեր նոր հավաքածուներից, ինչպես նաև աքսեսուարներ և ակնոցներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականները կփնտրեն Լագերֆելդի երիտասարդության գենը, որն այժմ 82 տարեկան է։ Նա հաջողությամբ ղեկավարում է 3 հայտնի բրենդներ՝ Chanel, Fendi, ինչպես նաև սեփական Karl Lagerfeld ապրանքանիշը։ Միայն Chanel նորաձևության տան համար մոդելավորողը տարեկան 7 հավաքածու է թողարկում։