12:32 , 13 հոկտեմբեր, 2015
Armtimes.com-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժականփորձաքննության եզրակացությունը ստացվել է:
Մեր տեղեկություններով, փորձագետները նկարագրել են Վալերի Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, որում նշել են, որ նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:
Նշենք, որ սույն փորձաքննության արդյունքներով Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այս գործով առաջիկայում կհայտարարվի նախաքննության ավարտ: