Ծառուկյանը լուրջ հաջողություն չի գրանցի այնքան ժամանակ, քանի չի մաքրել իր շրջապատը սողուններից


11:17 , 6 դեկտեմբեր, 2012
Քաղաքական  մեկնաբան

ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, թե «քիչ ժամանակ մնաց Գագիկ Ծառուկյանի որոշման հրապարակմանը». այս ամենը սկսել է նմանվել «Վերջին հերոսը» հեռուստատեսային նախագծին, կամ Նոր տարվան մնացել է … օր: Նշենք, որ ավելի վաղ վերջինս հայտարարել էր, թե Գ. Ծառուկյանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 1-5-ն ընկած հատվածում: Իրականում պարզ է, որ Ծառուկյանը որոշել է առաջադրվել և սա, ԲՀԿ-ի համար, առկա իրավիճակում լավագույն ճանապարհն էր: Սակայն Ծառուկյանի բավականին ինքնավստահ քայլն ամեն քայլափոխի նսեմացվում է իր իսկ թիմակիցների կողմից, ովքեր պատեհ կամ անպատեհ առիթներով մեկնաբանում, պարզաբանում կամ հստակեցնում են իրենց ղեկավարի մոտեցումները՝ դրանով իսկ ավելի խճճելով այն, ինչ իրականում կա: Գ. Ծառուկյանը լուրջ հաջողություն չի գրանցի այնքան ժամանակ (բիզնեսին չի վերաբերում), քանի չի մաքրել իր շրջապատը տարաբնույթ սողուններից: