Պիրլոն չի մասնակցի Նորվեգիայի ընտրանու դեմ խաղին


10:38 , 13 հոկտեմբեր, 2015

Andrea+Pirlo+Italy+v+Japan+-DFhkf3VISJlԻտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի մասնակցի «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Նորվեգիայի ընտրանու դեմ հանդիպմանը:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ չի ցանկանում վտանգի ենթարկել վետերանի առողջական վիճակը: Պիրլոն վնասվածք է ստացել Ադրբեջանի հավաքականի դեմ խաղից առաջ կայացած մարզմանը:

«Պիրլոն մարզվել է, բայց անհատական ծրագրով: Նա արդեն ավելի լավ է զգում, սակայն լիովին չի վերականգնվել: Մեծ ռիսկ կլինի, եթե Անդրեան դուրս գա խաղադաշտ»,-Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը: