Թուրքիան ունի պոտենցիալ մահապարտների ցուցակ. Դավութօղլու


10:30 , 13 հոկտեմբեր, 2015

thumbs_b_c_53f39200e3ecb23c0c1ae0a355902076Թուրքիան ունի պոտենցիալ մահապարտների որոշակի ցուցակ՝ ասել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն NTV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նրանք որոշ ժամանակ հսկողության տակ են։

Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 97, վիրավորվել ավելի քան 240 մարդ։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը։