Playboy-ը այլևս չի հրապարակի ամբողջովին մերկ կանանց լուսանկարներ


12:26 , 13 հոկտեմբեր, 2015

6Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հավանություն է տվել պարբերականի տպագիր տարբերակում ամբողջովին մերկ կանանց լուսանկարների հրապարակման դադարեցմանը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ամսագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ երբ համացանցից օգտվող յուրաքանչյուր մարդ կարող է հասնել սեքսուալ բնույթի՝ ցանկացած երևակայությանը հասանելի կոնտենտի, հին քաղաքականությունը պահպանելն անիմաստ է։

Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մարտից։