Շվեյցարացի ֆերմերը կրկին ռեկորդային մեծության դդում է աճեցրել


06:25 , 13 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Շվեյցարացի  ֆերմեր և աշխարհում ամենամեծ դդումն աճեցրած Բենի Մեյերը կրկնել է իր ռեկորդը` Գերմանիայում անցկացվող ամենամյա մրցույթում ներկայացնելով  856 կգ կշռող դդումը:

Ինչպես փոխանցում է The Local-ը` ցյուրիխցի հողագործը պահպանել է իր տիտղոսը Լյուդվիգսբուրգի մրցույթում, սակայն իրեն չի հաջողվել գերազանցել իր իսկ ռեկորդը: Անցյալ տարի նրա աճեցրած հսկա դդումը կշռում էր 1054 կգ:

Այս ամիս ավելի վաղ վերջինս հաղթել էր Շվեյցարիայի ազգային առաջնությունում 6-րդ տարին անընդմեջ` 750 կգ կշռող մրգով: