3 օրում կորցրեք 4 կգ՝ համեղ և օգտակար կեֆիրի միջոցով


02:41 , 13 հոկտեմբեր, 2015

3 օրում կորցրեք 4 կգ՝ համեղ և օգտակար կեֆիրի միջոցով168.am–ը գրում է.

Ինչո՞ւ կեֆիր: Այս դիետան շատ տարածված է, քանի որ առողջարար է և սննդարար, այն օգտագործում են նաև թերապևտիկ նպատակներով:

Տնական կեֆիրն ավելի օգտակար է, քան խանութներում վաճառվողները: Կեֆիրն օգնում է պայքարել օստեոպարոզի և օստեոարթրիտի դեմ, թարմացնում է մաշկը, լավացնում մազերի որակն ու, որ ամենակարևորն է, քիչ քանակությամբ կարբոհիդրատներ է պարունակոմ:

Ապացուցված է, որ կեֆիրը պայքարում է նաև դեպրեսիայի դեմ:

Կեֆիրը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, այն նաև պարունակում է կալցիում և մեծ քանակությամբ պրոտեիններ:

Կեֆիրը հրաշալի լուծողական միջոց է, օգնում է մարսողությանն ու կարգավորում է աղիքային բակտերիաների քանակն ու պահպանում աղիքային միկրոֆլորան:

Որոշ մասնագետներ պնդում են, որ կեֆիրն օգնում է պայքարել նաև քաղցկեղի դեմ:

Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ձեզ ենք ներկայացնում 3 օրվա սննդակարգ:

1. Նախաճաշ- 2 ձու, աղցան և սուրճ՝ մեկ գդալ կաթով:

2. Լանչ- հավով ապուր, եփած գազար,100գ հավի կրծքամիս, ճակնդեղով աղցան:

 

 

3. Ճաշ- 150գ ձուկ՝ գրիլ արած վիճակում, աղցան և թեյ: