«Տիտանիկից» փրկված թխվածքաբլիթը աճուրդի է հանվել


02:03 , 13 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

«Տիտանիկ» նավի 1912-ի ողբերգությունից հետո  անվնաս մնացած թխվածքաբլիթը մտադիր են աճուրդով վաճառել:  The Guardian-ի հաղորդմամբ` այն նախատեսվում է վաճառել 10-13.5 հազար եվրոյով:

Նավի ուղևորներից մեկի պահպանած կրեկերը կդառնա աշխարհում ամենաթանկարժեք հրուշակեղենը: The Spillers and Bakers ընկերության արտադրանքը անվնաս է մնացել 1500 մարդու կյանք խլած աղետից հետո:

Եզակի թխվածքաբլիթը աճուրդի կհանվի  հոկտեմբերի 24-ին անգլիական Ուիլթշիր քաղաքում: Այն պահպանել էր ուղևորներից մեկը, որին հաջողվել էր փրկել: Վերջինս այն դրել էր տուփի մեջ և թողել  «Թխվածքաբլիթ «Տիտանիկի» փրկամակույկից, 1912-ի ապրիլ» գրությունը: