Շվեդիայում տեղացի մորուքավորներին ահաբեկիչների տեղ են դրել


01:26 , 13 հոկտեմբեր, 2015

1444675122_53a0228b42952466ea41946518e77ae6Շվեդիայի Յոնչեփինգ քաղաքի բնակիչը, տեսնելով, որ 30 մորուքավոր տղամարդ լուսանկարվում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դրոշը հիշեցնեղ սև-սպիտակ դրոշի ֆոնի վրա, ոստիկանություն է դիմել:

Պարզվել է, որ նրանք ոչ թե ահաբեկիչներ են, այլ մորուքավոր տղամարդկանց միջազգային Bearded Villains ակումբի անդամներ: Ակումբականները հավաքվում են ամիսը մեկ անգամ, որպեսզի շփվեն միմյանց հետ: Ակումբն ունի իր խորհրդանիշը՝ դրոշը, որն ամեն անգամ փոխանցվում է այլ երկրի մորուքավորներին:

Այս տարի դրոշը փոխանցվել է Շվեդիային, որի ֆոնի վրա էլ տղամարդիկ որոշել են լուսանկարվել: