23:58 , 12 հոկտեմբեր, 2015
ԵՄ բարձրաստիճան դիվանագետների կարծիքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի գործողությունների վերահսկողության բացակայությունը ծայրահեղ վտանգավոր է, գրում է korrespondent.net-ը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին համարում է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը արմատապես փոխել է իրադարձությունների զարգացումը այդ երկրում: Նա նշել է, որ անհանգստացնող պահեր կան՝ որպես օրինակ բերելով ռուսական ինքնաթիռների հայտնվելը Թուրքիայի օդային տարածքում:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մոգերինին ասել է, որ Սիրիայի հակամարտության լուծմանը պետք է ներգրավված լինեն բոլոր կողմերը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը նույնպես հաստատել է, որ Ռուսաստանի միջամտությունը ավելի է սրել կոնֆլիկտը, և ավելացրել, որ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համագործակցեն, և բոլորը հստակ գիտակցեն, թե ով է իրական թշնամին: Նրա խոսքով՝ պայքարել պետք է ԴԱԻՇ-ի դեմ, ոչ թե Ասադի հակառակորդների: