Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան


23:42 , 12 հոկտեմբեր, 2015

Minski_xumbAraratnews.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ տարածաշրջանային այց կկատարեն և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Համանախագահը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման տեղն ու ժամկետը կախված է հենց նրանց որոշումից: «Այս հարցը կլինի մեր բանակցությունների հիմնական թեման: Նրանք տվել են իրենց համաձայնությունը բանակցություններն ինտենսիվացնելու վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ դա կարևոր քայլ է տվյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել է Ուորլիքը: