Կոթիի դիրքերը եւ գյուղը գնդակոծվում են


23:35 , 12 հոկտեմբեր, 2015

Կոթիի դիրքերը եւ գյուղը  գնդակոծվում ենAravot.am-ը գրում է.

Ժամը 22:00-ից գնդակոծությունն ուժեղացել է

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից հայտնեցին, որի այսօր ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, նաեւ՝ Կոթի գյուղի ուղղությամբ: Շարունակվող գնդակոծության եւ մթության պատճառով առայժմ հնարավոր չէ ճշտել՝ գնդակոծությունից գյուղում վնասներ կա՞ն, թե՝ ոչ: