Որքանո՞վ կարդարանան հայ գրոսմայստների՝ միլիոնատեր դառնալու ակնկալիքները


20:45 , 12 հոկտեմբեր, 2015

ԱՄՆ-ի խաղատներով հարուստ Լաս-Վեգաս քաղաքում հոկտեմբերի 8-ից մեկնարկել է «Millionaire Chess» անվանումով շախմատի միջազգային ներկայացուցչական 2-րդ փառատոնն, որի ընդհանուր մրցանակային ընդհանուր հիմանդրամը … 1միլիոն դոլար է: 
Այստեղ 8 խմբերի մրցաշարերի մասնակիցները վիճարկում են հաղթողի: 264հազար դոլար մրցանակային հիմնադրամով փառատոնի գլխավոր մրցաշարում «միլիոնատեր» դառնալու ցանկություն հայտնած 44 երկրի 184շախմատիստներից 58-ը գրոսմայստեր է, 28-ը՝ միջազգային,իսկ 31-ն էլ՝ ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մասնակիցների մեկնարկային ցուցակը գլխավորում են ԱՄՆ ներկայացնող առավել բարձր անհատական բարձր անհատական վարկանիշ ունեցող 3 հռչակավոր գրոսմայստերներ՝ Հիկարու Նակամուրան(2814), Ֆաբիանո Կարուանան (2808) և Վեսլի Սոն (2773):
Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում են միջազգային վարպետ Դավիթ Կարաթորոսյանը, և ՖԻԴԵ-ի վարպետներ՝ Աղասի Ինանցն ու Վահրամ Մեջլումյանը:
«Միլիոնատեր» ու հույսեր են փայփայում և փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես են գալիս նաև ԱՄՆ-ում բավական հայտնի հայազգի 2 շախմատիստներ՝ երկրի ամենակրստեր գրոսմայստեր, շախմատային հրաշամանուկ համարվող, ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ, 14-ամյա Սամվել Սևյանն ու 2014թ տղամարդկանց ԱՄՆ-ի փոխչեմպիոն,ԱՄՆ- ազգային հավաքականի անդամ, նախկին երևանցի, 32-ամյա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Անցկացած 7 տուրից հետո վաստակած 6-ական միավորով 1-3-րդ տեղերը կիսում են վիետնամցի Լիեմ Քուան Լին,չինացի Յանգի Յուն և ամերիկացիԱլեքսանդր Լենդերմանը: 5,5 –ական միավորով 4-13-րդ տեղերը բաժանողների շարքում են Նակամուրան, Սոն, Կարուանան,Կանադան ներկայացնող նախկին ռուսաստանցի Եվգենի Բարեև, ԱՄՆ-ի բազմակի չեմպիոն Գատա Կամսկին: Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստներից՝ Սամվել Սևյանն ու Վարուժան Հակոբյանը իրենց ակտիվում գրանցել են 5-ական միավոր ու գտնվում են առաջատարների հետապնդողների խմբում և կիսում են 14-25-րդ հորիզոնականները: 
Հայաստանի ներկայացուցիչներից Ինանց ու Կարաթորոսյանը ունեն 3-ական միավոր ու զբաղեցնում են համապատասխանաբար 95 և 96-րդ տեղերը: 
Իսկ թե, որքանով կարդարանան «միլիոնատեր» դառնալու հայ գրոսմայստերների բաղձալի սպասելիքները կիմանանք արդեն վաղը՝ հոկտեմբերի 13-ին շվեյացրական մրցակարգով ընթացող մրցաշարի եզրափակիչ՝ 9 –րդ տուրի ավարտից հետո: 
Նկատենք,որ փառատոնի գլխավոր մրցաշարում մրցանակային են 1-20-րդ տեղերը: Սյսպես, հաղթողին բաժին կհասնի 100հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 50հազար, 3-րդին՝ 25 հազար, 4-րդին՝ 16հազար, 5-րդին՝ 10հազար,6-րդին՝ 8 հազար, 7-10-րդ տեղերը գրավողներին՝ 5հազարական, իսկ 11-20-րդ հորզոնականներ ում հանգրվանածներին՝ 3500-ական դոլար պարգևավճար: