17:30 , 12 հոկտեմբեր, 2015
Լևոն Զուրաբյանին 02-ով են ցույց տալուն։ ՃՃ
ՀԱԿ-ի էդ ակնոցներով տղեն մի քանի օր առաջ լրագրող տեսնելուց էնքան ոգևորվեց, որ քիչ չի հայտարարեց, թե Գագիկ Հարությունյանը կաշառել ա Վենետիկի հանձնաժողովին, մի հատ էլ ասեց, թե ինքը փաստեր ունի ասածն ապացուցելու համար: Ու ստեղ են ասել. «Հոպար դու էդի պԴի չասեիր»:
Էդ ոչ բարով ասուլիսից արդեն մի քանի օր անցել ա, բայց փաստ տենց էլ չկա, չհաշված էն, որ Զուրաբյանի բլթոցի հաջորդ օրն իրա կնգա թերթը գրեց, թե փաստն էն ա, որ իբր ժողովուրդը դեմ ա, բայց նախագիծը դրվեց հանրաքվեի: Ուժեղ փաստ ա չէ՞։ ՃՃՃՃ Դատախազությունն էլ էս ալամեզոնի բլթոցը քննության առավ ու հիմա էլ գործը փոխանցել ա ոստիկանություն:
Հիմա ուզում եմ դիմեմ էդ ակնոցներով տղուն.
«Տո ա՛յ լոպազ, բա քեզ պե՞տք էր գլխից մեծ հայտարարություններ անելը։ Հենա ասեիր՝ իշխանությունը խուճապի մեջա, արտահերթ ընտրություն ենք անելու, բան չենք խոստանում, որ կհավատայինք, բայց դե ռեակցիա տվող չէր լինի։ ՃՃՃ Տո դու ո՞նց կարաս փաստ ունենաս, երբ քո ողջ գիտակից կյանքում քո համար միակ ճշմարտությունն եղել ա պապու ասածը, իսկ փաստը՝ իրա գրադրանի պեչատով հաստատածը ՃՃՃ»:
Աչքիս՝ սենց որ սկսել են քննել ելույթը, Զուրաբյանին ավելի շուտ 02-ում կտեսնենք, քան ԱԺ ամբիոնին:
Սպասենք ավելիին։