17:22 , 12 հոկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Սիրիայում ռուսական օպերացինա ամերիկյան հետախուզության շնորհիվ անակնկալ չի եղել ԱՄՆ-ի համար: 60 Minutes հաղորդման ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
«Մենք գիտեինք, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը), պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի որ վերջինիս գլխին կախված էր պարտության վտանգը»,-բացատրել է Օբաման:
Նա նաև քննադատել է Սիրիայում ռուսական օպերացիան:
«Եթե դուք կարծում եք, որ տնտեսությունը կործանման եզրին հասցնելը և միակ դաշնակցին ռազմական օգնություն տրամադրելը լիդերություն է, ապա մենք տարբեր պատկերացումներ ունենք լիդերության մասին»,-ասել է նա: