17:02 , 12 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այդպիսի եզրակացություն են տվել դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, որն անցկացվել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությամբ:
Panorama.am-ի այս տեղեկությունը Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց, միայն տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և մյուս փաստաբանների հետ միասին շուտով հանդես կգան մամլո ասուլիսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ