ԵԱՀԿ-ն Բելառուսի նախագահական ընտրությունները ոչ ժողովրդավարական է համարում


16:30 , 12 հոկտեմբեր, 2015

downloadAraratnews.am-ը գրում է.

ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, հաղորդում է Reuters-ը:

«Միանգամայն պարզ է, որ Բելառուսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև ժողովրդավարական չափանիշներ: Վերջերս քաղբանտարկյալների ազատ արձակումը և ընտրություններին միջազգային դիտորդների ներկայությունը դրական փոփոխություն են: Այնուամենայնիվ, զգալի տեղաշարժ չենք գրանցել»,- ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հաթսթեդը: