16:20 , 12 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոչնչացվում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն օբյեկտները, մասնավորապես՝ տարանցիկ կետերը, զինյալներ պատրաստելու ճամբարները և այլն։
Տեսանյութում ներկայացվում է ռուսական Су-24М ռմբակոծիչների կողմից սիրիական Լաթաքիա նահանգի Սալմա բնակավայրի մոտ գտնվող ԻՊ-ի կետերի, զինապահեստների ոչնչացումը։
Բացի այդ, ռուսական ավիացիային հաջողվել է ամբողջությամբ խախտել ԻՊ-ի նյութատեխնիկական ապահովումը՝ սիրիական զորքերի հետ ճակատային հատվածներում։ Զենք-զինամթերքի, վառելիքի մեծ պաշարները ոչնչացվել են ահաբեկիչներին ուղղված հարվածների հետևանքով։
Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով ավիահարվածներ է հասցնում երկրի տարածքում ԻՊ-ի դիրքերին։ Այս ընթացքում ՌԴ ռազմատիեզերական ուժերն ահաբեկիչներին մոտ 200 ավիահարված են հասցրել՝ ոչնչացնելով 300 զինյալի, նաև ճամբարներ, հրամանատարային կետեր, զինապահեստներ և այլ օբյեկտներ։
Բացի այդ, Կասպյան նավատորմը 26 թևավոր հրթիռ էր արձակել Սիրիայի ուղղությամբ, որոնք հաջողությամբ խոցել էին ԻՊ-ի դիրքերը։