15:26 , 12 հոկտեմբեր, 2015Հայաստանի և Իրանի միջև վերջինիս նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո տնտեսական կապերն ամրապնդվում են: Ինչպես ասում են՝ եկել է բերքը հավաքելու ժամանակը: Պատժամիջոցների վերացումից հետո ստեղծվել են նպաստավոր պայմաններ Իրանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար:
Երկու երկրների միջև առկա հարաբերությունների խթան կարելի է համարել Իրանի վարչապետի գալիք այցը Հայաստան: Ի դեպ, Իրանի ներկայացուցչին հրավիրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացի ներկա ծրագրերից, սպասվում է, որ շուտով մեկնարկելու է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը։ Ներկայումս իրենց լուծումն են ստացել Մեղրի և Ագարակ համայնքների գազաֆիկացման հետ կապված խնդիրները:
Իհարկե, իրանական կողմի այցը փաստում է Հայաստանի տնտեսական կարևորության մասին: Մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հենց ԵԱՏՄ-ն է, որի շուկան բավական գայթակղիչ է Իրանի համար, իսկ Հայաստանը կարող է հանդիսանալ որպես վերը նշված շուկայի կամուրջ:
Այդ մասին ակնարկեց ծովամթերք արտահանողների միության նախագահը։ Ակնկալվում է իրանական ծովամթերքը Հայաստանում վերամշակել և արտահանել նոր տնտեսական տարածքի անդամ այլ երկրներ։