Մի անգամ հայտնվելով Թուրքիայում՝ փորձում են կարծիք կազմել այդ երկրի մասին


15:00 , 12 հոկտեմբեր, 2015

Yn.am-ը գրում է.

Մի անգամ հայտնվելով Թուրքիայում՝ փորձում են կարծիք կազմել այդ երկրի մասին:

Մարդ կա՝ մի անգամ հայտնվելով Թուրքիայում՝ փորձում է կարծիք կազմել այդ երկրի մասին: Ապրելով շքեղ հյուրանոցում, օգտվելով տաքսի ծառայությունից, լինելով ժամանցի ժամանակակից վայրերում՝ չես կարող կարծիք կազմել տվյալ երկրի մասին:

Ես 100 անգամից ավել եղել եմ այդ երկրում ու դեռ ահագին բաներ ունեմ տեսնելու: Ամեն ուղևորությունս ամենաքիչը տևել է մեկ շաբաթ, ու ես այդ մեկ շաբաթների ընթացքում աշխատել եմ շրջել ոչ թե տաքսիներով, այլ ավտոբուսներով, որտեղ շփվել ու ծանոթացել եմ Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող քաղաքացիների հետ: