Հռոմի պապն աղոթել է Անկարայում զոհվածների համար


10:56 , 12 հոկտեմբեր, 2015

 Հռոմի պապն աղոթել է Անկարայում զոհվածների համարYerkir.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոսն պապն իր «ցավն ու ափսոսանքն» է հայտնել Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով մահացածների համար:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ Ֆրանցիսկոս պապը բազմաթիվ մարդկային կյանքեր խլած «սարսափելի արյունահեղության» համար աղոթքով է հանդես եկել Սուրբ Պետրոսի հրապարակը լցրած տասնյակ հազարավոր մարդկանց առաջ:

Նա խնդրել է հավատացյալներին «սիրելի երկրին կարեկցելու համար իր հետ միասին լուռ աղոթել»: