Անցած գիշեր անհանգիստ է եղել Դիարբեքիրում


09:22 , 12 հոկտեմբեր, 2015

Անցած գիշեր անհանգիստ է եղել Դիարբեքիրում: Դիարբեքիրից 55 կմ հեռավորության վրա գտնվող Մադեն (Արղնի) բնակավայրի մոտ՝ Խարբերդ-Դիաբեքիր մայրուղու վրա, PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական բանակի զրահապատ զինտեխնիկայի վրա, որի հետևանքով զոհվել է թուրքական բանակի մեկ և վիրավորվել երեք զինվոր: