Իրանը դատավճիռ է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Washington Post-ի լրագրողի նկատմամբ


05:36 , 12 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Իրանում դատարանը դատավճիռ է կայացրել The Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանի  նկատմամբ, ում երկրի իշխանությունները մեղադրում են լրտեսության համար, գրում է gazeta.ru-ն:

Միևնույն ժամանակ Իրանում չեն հայտնել, թե ինչ դատավճիռ է կայացվել:  Նշվում է, որ բողոքարկման համար կարելի է դիմել 20 օրվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իրանցի դիվանագետը մեղադրել է ամերիկյան The Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանին լրտեսության մեջ: Նշվում է, որ Ռեզայնը համագործակցել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մերձավորներից մեկի հետ, ում անունը չի նշվում: Այդկերպ՝ իրանցի դիվանագետի կարծիքով՝ ամերիկացի լրագրողը մուտք ուներ գաղտնի տեղեկատվության: