Թուրքական բանակը օդային հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին


15:43 , 11 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները Իրաքի տարածքում հարվածներ են հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել թուրք զինվորականները: Նրանք հստակեցրել են, որ ավիահարվածները քրդերի դիրքերին շարունակվում են Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավ-արևելքում:

Աղբյուրը նկատում է, որ Թուրքիայի սահմաններին ու երկրի ներսում իրավիճակը խիստ ապակայունացել է «Իսլամական պետությունից» եկող վտանգներով, քրդերի ռազմական ու քաղաքական ակտիվությամբ: Միայն վերջին երկուսուկես ամսին քրդերի հարձակումներին 130 ոստիկան, զինվորական ու նաև քաղաքացիական անձ է զոհ գնացել: