13:05 , 11 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է
Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 95-ի:
BBC-ին մանրամասնում է, որ պաշտոնական տվյալներով վիրավորների թիվը հասել է 245–ի, որոնցից 48-ի վիճակը ծանր է:
Թուրքիայի նախագահ Էրդողանին իրենց ցավակցություններն են հայտնել մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում` Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և այլք:
Ողբերգությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը Ժողովրդական Ժողովրդավարական կուսակցության խաղաղ երթին, որի մասնակիցները հանդես էին գալիս խաղաղության կոչով` Թուրքիայի իշխանությունների ու քրդերի միջև: